Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿ Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»


Եզակոտ էր ու ժպտերես. ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան

Հասարակություն

 Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է:

Հերոսը սովորել է Մասիսի թիվ 2 դպրոցում. դասղեկ Արմինե Ասլանյանի խոսքով՝ Հենրիկին կարողանում էին ավելի լավ բացահայտել իր իսկ գրված տողերով, քանի որ փակ էր, չէր սիրում շատ խոսել:

«Ուրախ եմ, որ պահել եմ այս տողերը: 6-րդ դասարանում աշակերտներին հանձնարարել էի բնութագրել ինքներն իրենց: Գրել էր՝ ես բնավորությամբ շատ հանգիստ եմ, սիրում եմ ծանոթություներ հաստատել, ընկերասեր եմ, կատակասեր եմ, կատակում եմ, բայց` միայն տանը հաճախ, արտաքինից շատ ժպտերես եմ, ներքուստ նույնպես ուրախ եմ, ես բոյով եմ, շիկահեր, աչքերս արտահայտիչ են, շագանակագույն, նիհար եմ եւ ուժեղ եմ»,- Արմենպրեսի հետ զրույցում՝ պատմում է տիկին Ասլանյանը:

Դասղեկն ասում է, որ ամենադրական հատկանիշները կարելի էր գտնել հենց Հենրիկի մեջ, նա ճշգրտորեն բնութագրել էր իրեն այնպես, ինչպես նրան տեսնում էր իր շրջապատը:

«Շատ սիրված էր բոլորի կողմից, լուրջ ու չափի մեջ, երբեք սուտ չէր խոսում:  Մի անգամ էլ հանձնարարել էի անունը բացել, անվան տառերով բնութագրական բառեր գրել, Հենրիկն առանձնացրել էր՝ հանգիստ, երազկոտ, նեղացկոտ, «ր» տառի տակ երեւի ոչինչ չէր գտել, պարզապես գրել էր րոպեական,  իրատես եւ կարգապահ: Ամեն ինչ ճիշտ էր բնութագրել, միայն թե մի փոքր նեղացկոտ բառն էր մեզ համար բացահայտում: Իրոք, հանգիստ էր, չեմ հիշում, որ երբեւէ ընկերների հետ վիճաբանություն ունենար, հենց առաջին նստարանին էր նստում,  միշտ ժպիտը դեմքին էր, հանձնարարությունները ս իրով կատարում էր: Եթե ուզեր, երեւի շատ ավելի լավ կսովորեր, որովհետեւ բարձր դասարաններում զգաց դրա հաճույքը: Գրականություն էր շատ սիրում, հաճույքով կարդում ու անգիր էր անում մեր բանաստեղծների ստեղծագործությունները: Մտադրություն ուներ ուսումը շարունակելու, իրավաբան էր ուզում լինել»: 

Տիկին Ասլանյանը ներկայացրեց Հենրիկին հանձնարարված եւս մի առաջադրանք, որտեղ նա պետք է գրեր, թե ինչ է ցանկանում:

««Ուզում եմ» թեմայով աշխատանք հանձնարարեցի, Հենրիկն այնքան լավ բաներ էր գրել՝ բոլոր մարդիկ էլ ամեն վայրկյան մի բան ուզում են, ես շատ կուզեի, որ մարդիկ լինեն բարի եւ անկեղծ, ուզում եմ, որ մեր երկրում շարունակվի անկախությունը, երջանկություն տիրի, ուզում եմ, որ Հայաստանը կրկին ունենա իր առաջվա տարածքները, ուզում եմ, որ բոլոր երկրներում խաղաղություն տիրի եւ պատերազմներ չլինեն, ես այն եմ ուզում, ինչ բոլոր մարդիկ են ուզում»:

Հենրիկի մասին դեպքն իմանալուց հետո դպրոցի աշակերտներն իրենց նախաձեռնությամբ որոշել եւ անկյուն էին պատրաստել Հենրիկի համար: Դասղեկը տեղեկացրեց, որ այսօր էլ պատրաստվում են սերժանտի հիշատակին նվիրված փոքր միջոցառում անցկացնել:

«Ես այդ օրերին շատ անհանգիստ էի, քանի որ Հենրիկն էլ, համարյա բոլոր դասընկերներն էլ ծառայում էին Արցախում:  Երբ իմացանք, սկզբում չէինք հավատում, ընտանիքն էլ չէր հավատացել: Հիշում եմ՝ հոգեհանգստից հետո բոլորով հավաքվեցինք դպրոցում, աղջիկները մինչեւ ուշ գիշեր ինձ հետ նստեցին, մտածում էինք Հենրիկի մասին, պատմում տարբեր դրվագներ, ով ինչ հիշում էր: Ես ավարտական դասարան ունեի այս տարի, վերջին զանգի միջոցառումը սկսեցինք Հենրիկին նվիրված հատվածով, ասացինք, որ շնորհակալ ենք, որ մեզ պաշտպանել է, հանուն այսօրվա, որ մենք խաղաղ անցկացնենք վերջին զանգը: Մեզ համար էլ է դժվար, իմ հոգում մի հոգս էլ է ավելացել»:   

Հենրիկը մարտի դաշտում էլ իրեն պահեց ճիշտ այնպես, ինչպես բնութագրել էր: Շտապեց օգնության, զոհվեց  վիրավոր ընկերներին դուրս բերելիս, տվեց իր կյանքը՝ փրկելով մեկ ուրիշինը:

Սյուզի Մուրադյան

 

Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը+Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՉպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից». Էդուարդ ՇարմազանովՍամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՎեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՌեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԸնդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԱռանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանԺողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»