Չորսամյա աղջնակը մոտոպարապլանով թռել է Ալպերի վրայով
Հասարակություն
Ճանապարհորդ Թիմ Գրինն իր չորսամյա դստեր՝ Իզաբելի հետ մոտոպարապլանով թռել Է Շվեյցարիայի ամենաբարձր լեռնադահուկային առողջարանի վրայով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդվում Է Facebook-ում GoPro Էքշեն-խցիկներ արտադրող ընկերության Էջում, որը զետեղել Է տեսագրությունը:
Գրինը դստեր հետ թռել Է Շվեյցարիայի Ցերմատ առողջարանի վրայով, որը գտնվում Է Պենինյան Ալպերի շրջանում: Այնուհետեւ նրանք գիշերել են լեռներում, ինչից հետո դահուկ են քշել: Տեսահոլովակի համար Գրինն ընկերությունից ստացել Է GoPro Awards մրցանակը: