Արծվիկ Մինասյանը ղեկավարել է կոշտ կենցաղային թափոնների խնդիրների վերաբերյալ քննարկումը
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարարությունում՝ նախարար Արծվիկ Մինասյանի ղեկավարությամբ, կայացել է քննարկում-խորհրդակցություն կոշտ կենցաղային թափոնների խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:
Քննարկման առանցքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող օպերատորների համար կոշտ կենցաղային թափոնների տեղադրման բնապահպանական դրույքաչափերի սահմանման և դրանց կառավարման խնդիրներն էին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անդրադարձ է եղել կենցաղային թափոնների տեսակավորման կարգավորման անհրաժեշտությանը, քննարկվել են աղբահանության անվտանգ և արդյունավետ կազմակերպման, այս համատեքստում` պետություն-մասնավոր հատված փոխգործակցության հարցեր:
Քննարկման արդյունքում կարևորվել է խնդրի կարգավորման գործում օրենսդրական փոփոխությունների և միջազգային փորձի ուսումնասիրման և արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը: