Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ» Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ»


«Տղաներ, որ ելան մարտի». Կարողացանք մտնել մահվան երախն ու անվնաս դուրս գալ. Սամվել Սահակյան

Հասարակություն

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Սամվել Սահակյանին և նրա սխրանքի պատմությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։  

Սամվելը զրույցն սկսում է իր հորեղբոր մասին պատմությամբ, ով մասնակից է եղել արցախյան պատերազմին: «Ես Արցախյան հերոսամարտերում քաջի մահով ընկած հորեղբորս անունն եմ կրում՝ Սամվել Սահակյան։ 1992 թվականին նա 16 տարեկանում կամավոր մարտի էր մեկնել։ Մեկնել էր կռվելու և հաղթելու, բայց ավաղ․․․ Երբ քառօրյա պատերազմը սկսվեց, ես անձնական վրեժ ունեի... Պատիվ ունեմ այս անունը կրելու: Հպարտանում եմ իմ հորեղբոր քայլով։ Ամեն արկ կրակելուց նրա դիմագիծն էր աչքիս առաջ գալիս»,- հպարտությամբ պատմում է նա:  

Ապրիլյան պատերազմը Սամվելի համար սպասված էր. «Ապրիլի 2-ի առավոտն էր. այսօրվա նման հիշում եմ՝ օրը շաբաթ։ Տողանի ժամանակ մեր հրամանատարը շատ հանգիստ ու ինձ համար սպասելի տոնով ասաց, որ հակառակորդի սանձերը ձգել է պետք: Ստանալով զենք զինամթերք, տեղավորվելով մեր խցիկներում, դուրս եկանք մեր տանկերով։ Սկզբից շատ անհասկանալի էր, ես ներքուստ մի փոքր ուրախացա, քանի որ ես սպասում էի պատերազմին․․․ Ճանապարհին զորամասի հրամանատարի տեղակալ Մասիս Ավանեսյանի հրահանգավորումից հետո իրավիճակը լիովին պարզ դարձավ ինձ համար։ Մի տեսակ անբացատրելի զգացողություն կար»:  

Հասնելով Թալիշ, տեսնելով գյուղի վիճակը, նրա խոսքով, մի տեսակ իր տանկն էլ է ուժ հավաքել: Սկսել է կրակել տարբեր ուղղություններով։ Սամվելը հակառակորդի առաջին տանկը խոցել է շարժման մեջ:«Արագ դեմ դիմաց դեպի գյուղն էր իջնում։ Ճիշտ է` մինչ այդ կենդանի ուժի զգալի կորուստներ էի պատճառել հակառակորդին, բայց տանկի պայթյունից ավելի ոգևորվեցի։ Ինձ համար կապ չուներ` դիմացիս մարդ է, տանկ, թե ավելի հզոր զինատեսակ։ Իմ անունն ինձ ուժ էր տալիս։ Ավելի ու ավելի էի չարանում առաջ գնալով։ Դիրքերն ազատագրելուց մի տանկ էլ ճանապարհիս հանդիպեց, դա նույնպես խոցեցի ու չվրիպեցի, քանի որ իմ արկերը երբեք չեն վրիպել․․․ Ես վստահ էի իմ ուժերի վրա։ Տանկիստ էի, ավագ նշանառու օպերատոր, մատներիցս 3 ընտանիքի ճրագ էր կախված, վարորդինս՝ Գևորգ Խաչատրյանինը, առաջին հրամանատարինս՝ Ռաֆիկ Կրպեյանինը, և հետո հրամանատարս փոխվեց, լեյտենանտ Անդրանիկ Սիմոնյանինը:  Սիմոնյանը ամենավտանգավոր դիրքում էր հրամանատար եղել, բայց հպարտ էի, որ նրանք վստահում էին իմ ուժերին, եւ երեքիս կյանքն էր իմ ձերքերում, չվրիպեցի․․․․ կարողացանք կռվել թշնամու դեմ, մտնել մահվան երախն ու անվնաս դուրս գալ»,- ոգևորությամբ պատմում է Սամվելը:

Ասում եմ, իսկ քո կարծիքով, ի՞նչն է քեզ ուժ տվել, որ փրկվել ես այդ բարդ ու դժվար իրավիճակներում, պատասխանում է, որ այդ ժամանակ միակ ուժը իր անունն է եղել. «Նա ինձ ուժ տվեց, որ կռվեմ ոչ թե թշնամու, այլ կռիվ տամ կյանքի ու մահվան հետ»:


Սամվելին հարցնում եմ, ում է հերոս համարում և ի՞նչ է զգում, երբ իրեն հերոս են անվանում, ասում է, թե հպարտանում է, որ հերոս են ասում, բայց երբեմն էլ ջղայնանում է։ «Հերոսները նրանք են, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, կռվել են մինչև վերջ։ Իհարկե, կան նաև կենդանի հերոսներ, որոնք ուս ուսի են տվել, կռվել են։ Մենք չենք առաջնորդվել մի մտքով` գնալ, կռվել, մեռնել հանուն հայրենիքի։ Մենք ասում էինք կռվել, հաղթել և ապրել մեր հայրենիքում։ Հերոս են, իհարկե, ինձ հետ կռված ցանկացած մարդ, ով իր մի փամփուշտով պահել է մեր դիրքերը։ Հերոս է Մասիս Ա վանեսյանը, Կարեն Ջալավյանը, Անդրանիկ Սիմոնյանը, որոնք ուսուցանել են մեզ, սովորեցրել դիպուկ կրակել»,- շեշտում է Սամվելը:

Խոսակցության ընթացքում նա նաև հիշատակեց իր ընկերներին, ովքեր դեռ ծառայում են և ասաց. «Ընկերներ ունեմ ծառայող, որոնք դեռ պաշտպանում են մեր անդորրը՝ Դավիթը` Հակոբյան, Աշոտը` Քարամյան։ Երկուսն էլ հզոր տղերք են, վստահելի, այնքան վստահելի, որ բոլորիս քունն ենք վստահել նրանց։ Մաղթում եմ նրանց անփորձանք ծառայություն»:

Այս ամենից հետո հետաքրքրվում եմ, թե այժմ ինչով է զբաղվում և ինչով է զբաղվել մինչև բանակ զորակոչվելը, ասում է. «Մինչև բանակս սովորել եմ Քաջարանում։ Աշխատել եմ, որպես համակարգիչների օպերատոր։ Այժմ չեմ սովորում։ Զորակոչվելուց առաջ զբաղվել եմ հունահռոմեական ըմբշամարտով՝ մասնակցել մրցումների։ Բանակից հետո չեմ աշխատում, հանգստանում եմ դեռ»:

Խնդրում եմ, որ պատմի, թե ինչ է փոխվել իր կյանքում, ինչ երազանքներ ունի։ Ասում է, որ բանակից հետո ամեն ինչ է փոխվել իր կյանքում՝ նպատակները, մտածելակերպը: Բայց երազանքներ չունի, ասում է, թե չի սիրում երազել, ունենում է նպատակներ, և հասնում դրանց։

Լիլիթ Դեմուրյան

«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը+Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՉպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից». Էդուարդ ՇարմազանովՍամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՎեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՌեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԸնդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԱռանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանԺողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանՀայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը