Ողբերգական դեպք Առինջ գյուղում. տան լոգարանում հայտնաբերվել է 30-ամյա կնոջ դի
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական դեպք տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի տներից մեկում երիտասարդ կնոջ դի կա։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված տան լոգարանում հայտնաբերել են 30-ամյա Տ. Կ.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է շմոլ գազից։
Փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։