Բրիտանական սրճարանը հրաժարվել է ֆունտ ընդունել՝ դրանում պարունակվող ճարպերի պատճառով
ՀասարակությունՔեմբրիջի՝ բուսական սնունդ մատուցող սրճարաններից մեկի ղեկավարությունը հրաժարվել է ընդունել նոր պլաստիկե 5-ֆունտանոց թղթադրամները՝ բացատրելով դա նրանով, որ դրանց պատրաստման ժամանակ կիրառվել են կենդանական ճարպեր։
Rainbow սրճարանի ղեկավարությունը գրավոր հայտարարություն է զետեղել՝ նախազգուշացնելով հաճախորդներին այդ մասին։ Նշվում է, որ նրանք խորապես ցնցվել են՝ իմանալով թղթադրամներում պարունակվող կենդանական ճարպերի հետքերի մասին։
Անգլիայի բանկի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել սրճարանի ղեկավարության որոշման օրինականությունը։
Նոր թղթադրամը շրջանառության մեջ է դրվել այս տարվա սեպտեմբերին։