Քրեակատարողական հիմնարկներում խնդիրների գերակշիռ մասը լուծված է
ՀասարակությունՔրեակատարողական հիմնարկներում խնդիրների գերակշիռ մասը լուծված է:
Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: «Մասնավորապես, բժշկական սարքավորումների մասով գնումները արդեն կատարված են, բժիշկների վերապատրասման խնդիրը լուծված է, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գործարկմամբ գերբնակեցման հարցը գրեթե լուծված է»,- ասաց Քրմոյանը:
Արդարադատության նախարարի տեղակալը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, առկա են, որոնք լուծման կարիք ունեն: «Ծառայողական քննությունների արդյունքում որոշ դեպքեր են արձանագրվել, երբ քրեակատարողական ծառայողների կողմից կատարվել են չարաշահումներ: Խոսքը չի վերաբերում խոշտանգումներին: Այդ դեպքերով վարույթներ են հարուցվել, որի արդյունքում տվյալ մարդիկ աշխատանքից ազատվել են և համապատասխան պատասխանատվության են ենթարկվել»,- ընդգծեց Քրմոյանը: