Վարչապետի առաջարկով տոնական օրերին բանկերը կաշխատեն
ՀասարակությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին առաջարկեց ոչ աշխատանքային և տոնական օրերին ապահովել բանկերի գործունեությունը: «Խնդրում ենք Ձեզ ապահովել, որպեսզի բանկերը շաբաթ- կիրակի, տոնական օրերին աշխատեն»,- Արմենպրեսի փոխանցմամբ, կառավարության նիստին ասաց Կարեն Կարապետյանը: