Երեւանի քաղաքապետարանը դատապարտում է կոռուպցիոն ցանկացած դրսեւորում
ՀասարակությունԵրեւանի քաղաքապետարանը դատապարտել եւ դատապարտելու է կոռուպցիոն ցանկացած դրսեւորում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը` անդրադառնալով ՀՀ Ազգային անվտանգությա ն ծառայության կողմից կաշառք ստանալու կասկածանքով Երևանի քաղաքապետարանի աշխատակցի ձերբակալման փաստին: «Այն աշխատակիցները, ովքեր նման պահվածք կդրսեւորեն, պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն»,-ասաց նա:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումներիարդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմիքաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն: Ձեռք բերված նախնականտվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առևտրի սրահի ևհասարակական սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամմիջնորդների միջոցով քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով գումարներ: Առերևույթհանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետիհատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի և նրա կողմից ներկայացրած անձանց օգտինգործողություն կատարելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալը):Նախաքննությունը շարունակվում է: