Հայկական ֆուտբոլի լեգենդ Հովհաննես Զանազանյանն այսօր կդառնար 70 տարեկան
ՀասարակությունՀայկական ֆուտբոլի լեգենդ Հովհաննես Զանազանյանն այսօր կդառնար 70 տարեկան:
«Արարատ 73»-ի լեգենդար ավագը ծնվել է 1946 թվականին Աթենքում: Զանզանյանը ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1966 թվականից: 1971 թվականին ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: Մյունխեն 20-րդ խաղերի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1971-ին եւ 1973-ին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Հանդես է եկել ԽՍՀՄ եւ օլիմպիական հավաքականներում: Պարգեւարտվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 243 խաղի խփել է 56 գնդակ:
Զանազանյանը կյանքից հեռացավ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին: