ՀՀ եւ ԼՂՀ նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի եւ մի շարք այլ օբյեկտների բացմանը
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարեւելյան շրջանում տեղակայված մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը եւ տիրող իրավիճակին:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահները դիտել են տարբեր ստորաբաժանումների ուսումնական պարապմունքները, ներկա են գտնվել նոր զորանոցի եւ մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:

