Արթուր Ալեքսանյանը բացեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը
Հասարակություն31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը բացեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը:
Արդեն ավանդույթ դարձատ տոնավաճառն այս տարի մարդաշատ էր: Օլիմպիական չեմպիոնը մեծ ուրախությամբ համաձայնել էր բացել տոնավաճառը: «Շատ լավ և գեղեցիկ տոնավաճառ է, կարծում եմ երեխաները շատ կուրախանան: Ես դեռ չեմ հասցրել գնումներ կատարել, բայց հաստատ մի բան կգնեմ»,-ասաց Ալեքսանյանը:
«Նման մշակույթի ականատես եկել էինք արտերկրում և ցանկացանք, որ մեզ մոտ էլ լինի: Ամեն տարի հաճախորդների և հետաքրքրվողների քանակը մեծանում է»,-ասաց տոնավաճառի կազմակերպիչ Պիեռ Բաղդադյանը:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը Երևանի Հյուսիսային պողոսայում բացվում է արդեն 5-րդ անգամ: Այս տարի ներկայացված է 33 տաղավար: