Լուսանկարի անօդաչու թռչող սարքը ադրբեջանցի երեխաների հերթական խաղալիքն է. Արծրուն Հովհաննիսյան
ՀասարակությունԱդրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված լուսանկարներն ու տեղեկությունն այն մասին, թե իբր ոչնչացվել է հետախուզական թռիչքներ իրականացնող հայկական անօդաչու թռչող սարք, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Լուսանկարում պատկերված իբր հայկական անօդաչու թռչող սարքը ադրբեջանցի երեխաների հերթական խաղալիքն է՝ ադրբեջանական բանակի ոգին բարձրացնելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:
