Արամ Ա կաթողիկոսը մեկնել է Թեհրան
ՀասարակությունՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական այցով մեկնել է Իրան` Թեհրան: Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, շուրջ մեկ շաբաթ տևող այցի շրջանակում Վեհափառ Հայրապետը Թեհրանում նախագահելու է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Իրանի միջկրոնական և մշակութային միջազգային հարաբերությունների բաժնի համատեղ կազմակերպած կրոնական երկխոսությունը, որը վերաբերում է կրոնին ու բռնությանը:
Նախատեսված են հանդիպումներ համայնքային և պետական պատասխանատուների հետ:
Թեհրանից Արամ Ա կաթողիկոսը մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նախագահելու է եկեղեցական մի շարք արարողություններ: