Հայաստանում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղ կբացվի
ՀասարակությունԳերմանական լեզվի և մշակույթի տարածման Գյոթեի ինստիտուտը առաջիկա տարում մասնաճյուղ կբացի նաև Հայաստանում և Ադրբեջանում:
Ինչպես հաղորդում է Deutche Welle-ն, այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յոհաննես Էբերտը:
Մասնաճյուղերի բացման համար գերմանական խորհրդարանը հատկացրել է 3 միլիոն եվրո: Մասնաճյուղերում կանցկացվեն գերմաներեն լեզվին և գերմանական մշակույթին առնչվող դասընթացներ:
«Մեր ծրագրով ցանկանում են աջակցել նաև Հայաստանում և Ադրբեջանում մշակութային գործիչների շփումներին և նոր փոխանակումների համար դաշտ ստեղծել»,- նշել է Յոհաննես Էբերտը: