Աշոցքի տարածաշրջանում բուք է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Շիրակի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածում ևտեղում է ձյուն:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:
Արագածոտնի մարզի Քուչակից Ափնա գյուղ տանող ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: