Ազատության պողոտայում վրաերթի են ենթարկել 74-ամյա տղամարդուն
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայում՝ «Հագուստի աշխարհ» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ, Գ. Չ.-ը «KIA sportage» մակնիշի 34 QC 220 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 74-ամյա Ֆ. Բ.-ին:
Փրկարարները Ֆ. Բ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: