Իջևանի «Երիտասարդական» հիմնադրամում հրդեհ է եղել
ՀասարակությունԴեկտեմբերի 13-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում այրվում է «Երիտասարդական» հիմնադրամի տանիքը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.41-ին, մարվել՝ 15.07-ին:
Այրվել է Անկախության փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Երիտասարդական» հիմնադրամի տանիքից մոտ 80 քմ հատված: