Ակտիվացել է ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքը
ՀասարակությունՎերջին երկու ամսում բավականին ակտիվացել է ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքը:
Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ 2016 թվականի 11 ամսում ստացվել է շուրջ 250 հազար հեռախոսազանգ:
«Միայն նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, ստացվել է շուրջ 3000-ով ավելի հեռախոսազանգ: Այն գերազանցում է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Քաղաքացիներն, ականջալուր լինելով հեռախոսազանգերի միջոցով իրենց մտահոգությունները հայտնելու գաղափարին, որին մենք հետևողական ընթացք ենք տալիս, ավելի ակտիվություն են ցուցաբերում»,- ասաց նա:
ախթանգ Միրումյանը վստահեցրեց, որ հետևողական են ցանկացած հեռախոսազանգի նկատմամբ՝ հատկապես բողոքների, իսկ հետադարձ կապի մեխանիզմով` արդյունքի մասին դիմողներին տրամադրվում է հանգամանալի տեղեկատվություն: