Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգումը կսկսվի գալիք տարվա ապրիլին
Հասարակություն31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան Գյումրու ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի:
«Նախագծերը գրեթե ավարտված էին դեռևս 2014 թվականին: Գյումրու եղանակային պայմանները այլ են: Ըստ ամենայնի, մարզադպրոցի շինարարությունը սկսենք 2017 թվականի ապրիլին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: