Երևանի բոլոր վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ
ՀասարակությունԵրևանում դեկտեմբերի 14-ի առավոտյան սկսված ձյան տեղումներին զուգահեռ Երևանի վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Մինչ այդ, աշխատանքային պատրաստ վիճակի էին բերվել «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենասարքավորումները: Ներկայում գործընթացը շարունակվում է չդադարող տեղումների պայմաններում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են: