Կողոպուտ՝ Աշտարակում, կողոպուտի փորձ՝ Երեւանում. կասկածյալներին գտել են
ՀասարակությունՈստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 16-ին, Ապարան քաղաքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 22-ամյա Գրիգոր Դ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտ) 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 17.45-ին, բաժին է ներկայացել 21-ամյա Էմանուել Յ.-ն, որը դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձ) 1-ին մասի մեղադրանքով: