Ավետիս Մատիկյանը Լևոն Ալթունյանին ներկայացրել է ինսուլտի կենտրոնի ստեղծման հետանկարները
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայ-ֆրանսիական սրտաբանական հիվանդանոցի հիմնադիր Ավետիս Մատիկյանի հետ դեկտեմբերի 14-ին քննարկել է կլինիկայում իրականացվող ծառայություններն ու դրանց ընդլայնման հեռանկարները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մարսելի մասնաճյուղի հանգանակությամբ կառուցված կենտրոնն այսօր մասնագիտացված այն կլինիկաներից մեկն է, որ հանրապետության հարավային հատվածի բնակչության շրջանում իրականացնում է պետության կողմից փոխհատուցվող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։
Սրտաբանական այս կենտրոնում մասնագիտական ծառայություններ են մատուցվում նաև ֆրանսահայ բարերարների աջակցությամբ։
Ավետիս Մատիկյանը Լևոն Ալթունյանին ներկայացրել է նաև կենտրոնի կրթական ծրագրերն ու բժշկական ծառայությունների ընդլայնման, մասնավորապես` ինսուլտի կենտրոնի ստեղծման հեռանկարները։