Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 17:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայո ւթյունից՝ հավելելով. «Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Թալինի, Անիի, Ախուրյանի, Բաղրամյանի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջանների ճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում»: