Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը, Թալին-Մասարա, Ծիլքար-Սպիտակ, Ամասիա- Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները փակ են
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և Թալին-Մասարա, Ծիլքար-Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ-
Սարավան-«Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզում բուք է:
Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին և «Չայնիի» ոլորաններին մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ձյան առատ տեղումները, կան ճանապարհահատվածներ, որտեղ սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ բավականին ցածր:
«Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՏԿՏՏՆ հաղորդագրությունում։