Արդյունավետ կառավարումը մեր ամենամեծ խնդիրն է. ՀՀ նախագահ
ՀասարակությունԱրդյունավետ կառավարումը մեր ամենամեծ խնդիրն է: Եթե մեր բյուջեն արդյունավետ կառավարվի, մենք ավելի լավ արդյունքներ կարձանագրենք:
Նան հայտարարությամբ Արցախում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Սա բոլորիս խնդիրն է և մեր կառավարության թիվ մեկ խնդիրն է»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով բիզնեսի և մշակութային հանրության համագործակցության խնդիրներին` հանրապետության ղեկավարը նշեց, որ բանկերի կողմից մշակութային ծրագրերի ֆինանսավորման հարցում պետության ներգրավման հարցը պրոբլեմատիկ է:
«Բանկ ունենալը ևս սովորական բիզնես է, որը որ կառավարվում է մասնագետների կողմից: Այդ բիզնեսի նպատակն էլ է դրամ վաստակելը: Եթե բանկիրը տեսնի, որ սա հաջողված ծրագիր է, և ինքը կարող է շահույթ ստանալ, ինչու չպետք է աջակցի: Ինքը փնտրում է մի գործ, որով ինքը կարող է գումար վաստակել»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով` պետության և մշակույթի նախարարության խնդիրն է փոքր դրամաշնորհների միջոցով փորձել աջակցել մշակույթին: