Ստեփանծմինդա – Լարս ճանապարհը փակ է
ՀասարակությունՎրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին այցելել էր Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային հատվածներում համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել եղանակային պայմանները բարելավվելու դեպքում արագ կազմակերպել կուտակված ծանրաքարշ մեքենաների շարժը Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհով: