Կառավարության նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը
ՀասարակությունՀՀ կառավարության անդամները վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով նիստը սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը: «Տեղյակ եք բոլորդ մեր գործընկերոջ վաղաժամ մահվան կապակցությամբ: Առաջարկում ենք մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը»,- նիստի մեկնարկին ասաց վարչապետը:
Դեկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից հետո 55 տարեկանում մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: