Արամ Ա կաթողիկոսը Իրանում բացել է քրստոնեա-իսլամ երկխոսության համագումարը
ՀասարակությունՄեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը դեկտեմբերի 13-ին այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր եկեղեցի, որտեղ «Կանոնական» աղոթք է իրականացվել: Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից, Նորին Սրբությանը դիմավորելու էին եկել տարբեր պատկան մարմինների և կազմակե րպությունների ներկայացուցիչներ, աշակերտներ, հավատացյալներ:
Արամ Ա կաթողիկոսը, իր պատգամն ուղղելով ներկաներին, խոսել է Իրանի զարգացման գործում իրանահայության ունեցած մեծ ներդրումի մասին` նշելով, որ երկու ազգերի մեջ գոյություն ունեցող «կրոնական, մշակութային և ժողովուրդների ներդաշնակ գոյությունը Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններից ներս պետք է օրինակ ծառայի նաև մյուսներին»:
Նույն օրը կաթողիկոսը կատարել է քրստոնեա-իսլամ երկխոսության 7-րդ համագումարի պաշտոնական բացումը: Համագումարը կրում է «տարածաշրջանում ծայրահեղականության և բռնության կանխարգելման գործում բարոյագիտության և բանականության դերը» խորագիրը:
Իր բացման խոսքում Վեհափառ Հայրապետը նշել է, որ կրոնների միջև երկխոսությունը կարևոր է համերաշխ և առողջ բարեկամություն ունենալու համար: