2017-ին ևս պետությունը կշարունակի սոցիալական աջակցություն ցուցաբերել սահմանամերձ համայնքներին
ՀասարակությունՊետությունը 2017 թվականին կշարունակի սոցիալական աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ նախատեսվում է անփոփոխ թողնել ՀՀ կառավարության սահմանած սոցիալական աջակցության շրջանակը, ինչպես նաև ՀՀ 2017թ. պետբյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցները:
Մասնավորապես, ըստ ծրագրի՝ պետությունը վճարում է սահմանամերձ համայնքների գազի, էլեկտրաէնեգիայի, ոռոգման ջրի վարձավճարների 50, հողի և գույքահարկի 100 տոկոսը: