Քաղաքացին չի զրկվի վերջին կացարան ունենալու հնարավորությունից
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ Խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելուն վերաբերող օրենքի նախագիծը:
Նախարարն ընդգծեց, որ օրինագիծն անչափ կարևոր է և կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների համար:
«Եթե հարկադիր աճուրդում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում և կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից»,- ասաց նախարարը:
Ի տարբերություն գործող կարգավորման՝ օրինագծի ընդունմամբ, պարտապանին հնարավորություն կտրվի իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից: