Երևանի քաղաքապետի տեղակալը, աշխատակազմի քարտուղարի տեղակալները մասնակցել են քաղաքացիների ընդունելություններին
ՀասարակությունԵրևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջաններում կազմակերպվող հերթական ընդունելությանը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, աշխատակազմի քարտուղարի տեղակալներ Արթուր Կարապետյանն ու Սամվել Մերթարջյանը, Ավան վարչական շրջանում քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան արզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ: Քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիների վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը կլինի շարունակական: