Կադաստրի համակարգում կրճատումների արդյունքում կտնտեսվի 30 մլն դրամ
ՀասարակությունՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կկրճատի 20 միավոր հաստիք: Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:
Մասնավորապես, կոմիտեի ուսումնամեթոդական կենտրոնը կմիավորվի «Գեոդեզիա և քարտեզագրում» կազմակերպությանը:
Միավորման շնորհիվ կկրճատվի 20 միավոր հաստիք ու կտնտեսվի 30 մլն դրամ: