Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
ՀասարակությունԴեկտեմբերի 12-ին, ժամը 16-ին, Երեւանի Տ. Պետրոսյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր դիմել հիվանդանոց:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.10-ին, Երեւան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 39-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վրաերթը կատարել է իր վարած «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն: