Դեղերի հատով վաճառքը չի սահմանափակվի
ՀասարակությունՀՀ դեղերի մասին նոր օրենքը չի սահմանափակի դեղերի հատով վաճառքը: Այս մասին առողջապահության նախարարության տարեկան ամփոփիչ ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով` այսուհետ դեղերը հատով վաճառելու դեպքում դեղատան աշխատողը դեղամիջոցի հետ պետք է տա նաեւ վերջինիս ժամկետի, օգտագործման եղանակի հետ կապված տվյալներ` դեղի անվտանգության նկատառումներից ելնելով:
ԱՆ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանում մոտ 4500 գրանցված դեղամիջոց կա, որոնց 50 տոկոսի վաճառքն առանց դեղատոմսի արգելվում է: «Դեղատոմսերի, դեղերի դուրս գրման կարգը կներկայացվի փետրվար ամսին»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր օրենքով նախատեսում է արգելել նաեւ դեղատոմսի հաստատված ձեւից դուրս որեւէ թղթիկի վրա դեղ դուրս գրելը: