Փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթն աճել է 27.8 տոկոսով
ՀասարակությունՀայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթը կազմել է 3 496.5 մլն դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանեմատ ցուցանիշն ավելացել է 27.8 տոկոսով:
2016 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ցուցանիշն աճել է 15.9 տոկոսով: