Ստեփանակերտում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
ՀասարակությունՍտեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսավոր պայմաններում կայացել է 16 մ բարձրություն ունեցող հանրապետության գլխավոր նոր տոնածառի լույսերի վառման արարողությունը։
Տոնածառի լույսերի վառման պատիվը տրվել է Ձմեռ պապիկին, որին հետևել է դպրոցականների մասնակցությամբ ամանորյա ֆլեշ-մոբ. տեղեկացնում է «Արցախպրես»-ը։
Փոքրիկների համար համերգային ծրագրով հանդես են եկել մայրաքաղաքի մշակութային տան սաները:
Տոնակատարությանը մասնակցել են մուլտիպլիկացիոն հերոսներ, ինչպես նաև իրենց շնորհավորանքն են բերել Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։