«2016 թվականը 90-ականներից մինչ օրս պատերազմի մասնակիցների և զոհվածների ընտնանիքների համար». Ամփոփում են ՀԿ-ները
ՀասարակությունԴեկտեմբերի 19-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ հասարակական կազմակերպությունների անդամների մասնակցությամբ։
Թեման՝ «2016 թվականը 90-ականներից մինչ օրս պատերազմի մասնակիցների և զոհվածների ընտնանիքների համար. Տարվա ամփոփում. Փաստեր. Ձեռքբերումներ և չլուծված խնդիրներ. ««1000 դրամի» օրինագիծը» և «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը. 2017թ. Ակնկալիքներ և ծրագրեր»։
Բանախոսներն են.
Անահիտ Հարությունյան- «Սրտացավ Մայրեր» բարեգործական կազմակերպություն հիմնադիր տնօրեն՝ քառօրյա պատերազմում զոհված՝ Գրիգոր Հարությունյանի մայրը
Մանուշակ Ստեփանյան - «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ
Սոֆյա Հովսեփյան - «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ
Վ. Չիբուխչյան - «Առաջին գունդ» ՀԿ նախագահ
Մայիս Ազնավուրյան – Սիսիանի ջոկատի ազատամարտիկ. «Առաջին գունդ» ՀԿ մայոր
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։