2018 թվականին 170 մլն մարդ iPhone 10 ձեռք կբերի. կանխատեսում
ՀասարակությունPiper Jaffray-ի փորձագետ Ջին Մանսթերը հաղորդել էր, որ ամբողջ աշխարհից շուրջ 170 մլն մարդ կարող է iPhone 10 գնել: Սմարթֆոնը ներկայացվելու է 2017 թվականի վերջին: Այս մասին գրում է Planet-today-ը:
Փորձագետի կարծիքով՝ վաճառքի նման բարձր ցուցանիշի պատճառներից մեկը հին սարքերը նորագույնով փոխարինելու ցանկությունը կլինի: Մանսթերը նաեւ կանխատեսել է, որ 2017 թվականի կեսերին iPhone 7-ի վաճառքը նույնպես զգալիորեն կմեծանա:
Առաջիկա 10 տարիներին փորձագետն Apple-ի քաղաքականության փոփոխություն չի կանխատեսում, նաեւ ընկերությունը մոտ ապագայում ծառայությունների հատված չի փոխադրվի՝ հրաժարվելով արտադրությունից:
Նշենք, որ iPhone շարքի հաջորդ սմարթֆոնը հոբելյանական է լինելու, քանի որ ընկերության ղեկավարությունը որոշել է «8» եւ «9» ինդեքսով հեռախոսներ չթողարկել, այլ միանգամից հանրությանը ներկայացնել iPhone 10 մոդելը: