Մալենա Մարդը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը
ՀասարակությունԱդրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Մալենա Մարդը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր ինքը մտահոգություն է հայտնել Արցախում Լուսինե Ներսիսյանի ձերբակալման առնչությամբ:
Այս մասին պարզաբանում է տարածել ԵՄ գրասենյակը:
«Ես ցանկանում եմ հստակեցնել, որ տեղեկություն չունեմ Բաքվի հարթակից որևէ մեկի կամ ենթադրյալ ձերբակալությունների առնչությամբ: Առհասարակ կարծում եմ, որ կարևոր է քաջալերել տարբեր խմբերի միջև երկխոսությունը, սակայն ես որևէ տեղեկություն չունեմ Բաքվի հարթակից` բացառությամբ մեդիայում հրապարակված հոդվածների: Հետևաբար, ես չէի կարող որևէ մեկնաբանություն կամ գնահատական տալ նրանց աշխատանքին»,- ասել է Մարդը: