Սպիտակում երեխաներին խեղդամահ անելուց հետո ինքնասպան եղած կինը գրանցված է եղել հոգեբուժարանում
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Սպիտակում դեկտեմբերի 19-ին բնակարանում իր երկու երեխաների հետ մահացած հայտնաբերված 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը հոգեկան խնդիրներ է ունեցել: Նրա ամուսինը, որն ապրում է Հարթագյուղում, հենց այդ պատճառով էլ 3 տարի առաջ բաժանվել է նրանից: 45-ամյա կինն իր 2 երեխաներին վերցրել եւ հեռացել է գյուղից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հարթագյուղի գյուղապետարանից: Կինը 2013թ. որպես հոգեկան հիվանդ հաշվառված է եղել հոգեբուժարանում:
Մարինե Հովհաննիսյանի ամուսնուն դեկտեմբերի 19-ին բերման են ենթարկել, սակայն, ավելի ուշ նրան ազատ են արձակել:
Նշենք, որ իր երկու երեխաներին խեղդամահ անելու մեջ կասկածվող եւ ինքնասպան եղած 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի մայրը եւս ինքնասպան է եղել կախվելու միջոցով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի եւ 110 հոդվածի առաջին կետի հատկանիշներով: Երեխաների դիակների զննությամբ նրանց պարանոցին հայտնաբերվել են կապտուկներ, ինչն էլ վկայում է, որ երեխաները խեղդամահ են արվել:
Կինը 3 տարի է, ինչ ամուսնալուծված էր, ծնունդով Շիրակի մարզից է, Սպիտակում վարձով էր բնակվում վերջին մեկ տարում: Լոռու մարզի Սարալանջ գյուղում աշխատում էր քիմիայի ուսուցչուհի: Բնակարանը, որտեղ կատարվել է ահասարսուռ դեպքը, բերված է եղել տոնական տեսքի: