Արմավիր քաղաքի դպրոցում հրդեհ է բռնկվել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 20-ին, ժամը 21.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 2-րդ հարկում մասամբ այրվում է մեկ դասասենյակի (մոտ 10 քմ) եւ միջանցքի (մոտ 7 քմ) փայտյա հատակը, կախովի առաստաղը եւ փայտյա կահույքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.51-ին, մարվել՝ 22.49-ին: