Խաղաղ Դոնի փողոցի 5 շենքի բակը` «Լավագույն մարզական բակ»
ՀասարակությունՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացված «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» և «Լավագույն գյուղական մարզական համայնք» 2016 թվականի հանրապետական ստուգատեսի մրցանակաբաշխությունը: « Լավագույն մարզական բակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 5 շենքի բակը: