Ողբերգական վրաերթ Աջափնյակում. 79-ամյա Պետրոսը գիտակցության չգալով մահացել է
ՀասարակությունԴեկտեմբերի 12-ին, ժամը 7.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 79-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 11.10-ին, տղամարդը՝ 79-ամյա Պետրոս Թագվորյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: