ՀՀ ԱԺ նախագահն Ամանորին ընդառաջ այցելել է Գավառի մանկատուն
ՀասարակությունԱրդեն երրորդ տարին է, ինչ Գավառի մանկատան սաներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներից առաջ այցելում եւ նվերներ է հանձնում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Այցի ընթացքում Գալուստ Սահակյանին ուղեկցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: ՀՀ ԱԺ նախագահը շրջայց կատարեց մանկատան սենյակներում՝ ուսումնասիրելով մանկատան սաների առօրյան, կենցաղային եւ շենքային պայմանները, արհեստագործական սենյակը: Մանկատան սաները հյուրերի ուշադրությանը ներկայացրին Սուրեն Մուրադյանի «Ծպտված ձմեռ պապն ու ձյունանուշը» ստեղծագործության բեմականացումը, կատարեցին Ամանորին նվիրված երգեր:
Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, մանկատան աշխատակիցների եւ սաների անունից շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ Նախագահին, նշեց, որ մեր երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի կողմից Ամանորից առաջ կատարվող այցը ոչ միայն սպասվող է իրենց համար, այլ նաեւ առանձնակի դրական լիցքեր է հաղորդում բոլորին՝ գալիք տարում ավելի եռանդով ու նվիրումով աշխատելու համար: Նիկոլայ Նալբանդյանը մանկատան սաների եւ աշխատակիցների նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության համար ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին պարգեւատրեց շնորհակալագրով եւ մանկատան թաղիքա գործական խմբակի սաների պատրաստած նկարով, որի վրա պատկերված է ՀՀ ԱԺ շենքը: Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը լուսանկարվեց մանկատան սաների հետ եւ շնորհավորեց նրանց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:»Աշխարհում շատ հրաշքներ կան, եւ թող այդ հրաշքների մեծ մասը կատարվի այս հաստատության պատերի ներքո, սիրելի փոքրիկներ»,-մանկատան սաներին իր մաղթանքի խոսքն ուղղեց Գալուստ Սահակյանը: