Պուշկին-Աբովյան հատվածի կառուցապատման համար մշակվելու է էսքիզային նախագիծ
ՀասարակությունՊուշկին-Աբովյան հատվածի տարածքի կառուցապատման համար կմշակվի էսքիզային նախագիծ, որը լայն հանրային իրազեկում կունենա:
Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Ըստ նրա՝ հին շենքերի վ երաբերյալ իրենց դիրքորոշման մասին տեղյակ են և քաղաքապետը, և ներդրողը, որոնք դեռևս այս ուղղությամբ խնդիրներ չեն առաջացել:
«Մեր դիրքորոշումն է, որպեսզի Պուշկինի 2-ը և Հրշեջների շենքը, որոնք համարվում են հուշարձաններ, մնան իրենց տեղում, ինչպես նաև այնտեղ գտնվող ոչ հուշարձանները, որոնք ձևավորում են տվյալ փողոցի մասշտաբն ու դիմագիծը, նույնպես պետք է չքանդվեն»,- ընդգծեց Սարգսյանը: