Աֆրիկյանների տան վերակառուցումը կիրականացվի 2017-ին
Հասարակություն«Հին Երևան» ծրագրի շրջանակներում 2017 թվականին իրականացվելու են Աֆրիկյանների տան և ՀՀ առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի տան վերակառուցումը:
Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգ սյանը:
«Հին Երեւան» ծրագիրը նույնպես սկսել է իրականանալ: Տարածքի մոտ 70 տոկոսում վերանորոգման եւ կառուցապատման աշխատանքները շուտով կավարտվեն: Աֆրիկյանների շենքն ամբողջապես կվերակառուցվի, ինչպես նաև Արամ Մանուկյանի տունը»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ բանակցություններ են վարում ներդրողների հետ, որպեսզի կառուցվի այնտեղ Արամ Մանուկյանի տուն-թանգարանը:
Սարգսյանը նաև հայտնեց, որ Հյուսիսային պողոտայի տարածքի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ դեռևս ավարտված չեն: Հարակից տարածքների համար, ըստ Սարգսյանի, պետք է իրականացվեն 100 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ: