ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀասարակությունԴեկտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Ալավերդի-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: