Վթար Թբիլիսյան խճուղում. Բախվել են «Օպել» -ն ու «Սպրինտերը». կա վիրավոր
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 15.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 PP 440 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ս. Ս.) եւ «Սպրինտեր» մակնիշի 88 SE 885 համարանիշների (վարորդ՝ 1993 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենաները: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Ս.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: