Քաղաքացին ներկայացել է ոստիկանություն և վերադարձրել փոխանակման կետից հափշտակած 7 միլիոն դրամը
ՀասարակությունԴեկտեմբերի 20ին՝ ժամը 9ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը հարվածել էր աշխատակցուհու գլխին և ձեռքից բացահայտ հափշտակելով պարկը, որի մեջ եղել էր 7.000.000 դրամին համարժեք գումար, դիմել էր փախուստի: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական համալիր միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեկտեմբերի 22ին, ժամը 6ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման էր ենթարկվել 1986 թ. ծնված Ալբերտ Վանյանը: Ձեռնարկված հետագա միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 23ին՝ ժամը 19.30ին, բաժին է ներկայացել կողոպուտը կատարած Ալբերտ Վանյանի հանցընկերը՝ 1990 թ. ծնված Ալբերտ Աղաջանյանը, ներկայացրել հափշտակված գումարը և տվել խոստովանական ցուցմունք: Ալբերտ Վանյանը և Ալբերտ Աղաջանյանը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է: